Անտառների նշանակությունը մեր կյանքում

 Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է, տեղային առումով՝ տնկարկներ։ Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը։Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները։ Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներն անվանում են նոսրանտառներ։Անտառները կենսական նշանակություն ունեն Երկրագնդի և մարդկության համար՝ գործելով որպես «մոլորակի թոքեր»։ Դրանք արտադրում են թթվածին, կլանում ածխաթթու գազը, կարգավորում կլիման, պաշտպանում հողը էրոզիայից, մաքրում օդը (տարեկան 50-70 տոննա փոշի/հեկտար) և հանդիսանում են բազմաթիվ կենդանիների ու բույսերի տուն։

Ձնծաղիկ

Ըստ՝ Հանս Քրիստիան Անդերսենի

Ձմեռ էր։ Սառն էր օդը, և ուժեղ քամի էր փչում։ Հողի ու ձյան տակ, պարուրված իր սոխարմատի մեջ, ծվարել էր մի ծաղիկ։ Այստեղ տաք էր։

Մի օր էլ անձրև եկավ։ Ջուրը ձյան ծածկոցի միջով անցավ հողի մեջ ու հասավ ծաղկին։ Շուտով ձյան միջով եկավ նաև արևի մի շող։

—          Նե՛րս եկ,- ասաց ծաղիկը։

—          Չեմ կարող,- ասաց արևի շողը,- ես դեռ ուժ չունեմ։ Ամառը կգա, և ես կզորեղանամ։

—          Ե՞րբ է գալու ամառը,- հարցրեց ծաղիկը և կրկնում էր իր հարցն ամեն անգամ, երբ արևի մի նոր շող իրեն էր հասնում։

Բայց ձյունը դեռ շատ բարձր էր կանգնած երկրի վրա, իսկ ջրերը դեռ ծածկված էին սառույցով։

—          Հրաշալի՜ ծաղիկ,- երգում էին շողերը,- դու առաջինն ես, դու պետք է գարուն բերես դաշտ ու անտառին, սիրելի՛ ծաղիկ, մի սիրուն գարուն։ Ձյունը կհալվի, և ամենուրեք կանաչ կլինի։

Ու կանգնեց ծաղիկը՝ կանաչ գծիկներով իր սպիտակ զգեստը հագին, քնքուշ ու դալուկ, բայց զորեղ իր պատանեկան գեղեցկությամբ։

Նա ամառ էր երազում։ Բայց դեռ հեռու էր ամառը։ Արևը հաճախ չէր շողում, սառը քամիները էին փչում։

—          Դու վաղ ես եկել,- շշնջում էին քամին ու անձրևը,- քո ժամանակը դեռ չի եկել։

Սառնամանիք էր։ Արևի ոչ մի շող չկար։ Բայց ծաղիկն ավելի ուժեղ էր, քան ինքը նույնիսկ կարծում էր։ Նա հավատում էր ամռան գալուն։ Ամառը պետք է գար։ Ձնծաղիկն իր գեղեցիկ զգեստով կանգնել էր սպիտակ ձյան մեջ ու սպասում էր նրան։

Երկնքից ձյան փաթիլներ էին իջնում, ու սառը քամիներ փչում։

—          Դու կկոտրվես,- ասում էին նրանք։

Մի բարի օր էլ պարտեզ եկան մանուկները։ Նրանք տեսան ծաղիկն ու գոչեցին․

—          Այստեղ մի ձնծաղիկ է բուսնել։ Ինչ լա՜վն է առաջին ծաղիկը։

Այս խոսքերը շատ դուր եկան ծաղկին։ Նրանք կարծես արևի ջերմ շողեր լինեին։ Մի փոքրիկ մանկական ձեռք շոյեց նրան, ու կարմիր մանկական շուրթերը համբուրեցին ձնծաղկին։ Շուտով արդեն նա կանգնած էր ջրի մեջ՝ մի տաք սենյակում։ Մանկական սիրուն աչիկները հիացած նրան էին նայում։

Եվ ձնծաղիկը մտածեց․ «Ամառը եկավ»։

Հարցեր և առաջադրանքներ

1.        Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

_Պարուրված- փաթաթված

Ծվարած-կուչ եկած

Զորեղ-հզոր,ուժեղ

գոչել-կանչել

2․ Ինչպիսին էր ձնծաղիկը։

__ Ձնծաղիկը՝ կանաչ գծիկներով իր սպիտակ զգեստը հագին, քնքուշ ու դալուկ Էր,բայց նաև զորեղ։

3․ Գունավորի՛ր այն հատվածը, ինչու ձնծաղկին թվաց, թե ամառը եկավ։

4․ Գարնան որ ամիսն է նկարագրում ստեղծագործության մեջ, ինչո՞ւ։ __Ստեղծագործության մեջ նկարագրված է մարտը։Որովհետև մարտը շատ փոփոխական  ամիս է։ Մեկ տաք է,մեկ ահավոր ցուրտ։

Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: Ասենք, գալիս էր ու հարցնում. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում. — Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: — Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում: Մի ուրիշ անգամ նա հարցնում էր. — Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: Կամ թե՝ — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:7Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ-պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ-նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

  1. Հարցեր և առաջադրանքներ
  2. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր:

    Թոթվում – թաթվելը, թոթվվելը, թոթափել, թափահարել
    Զանազան – տեսակ-տեսակ, պեսպես
    Խրճիթ – հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, Հյուղ
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
    Իմ կարծիքով նա շատ հետաքրքրասեր էր և խճճվում էր իր հարցերի բազմազանությունից։
  4. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
    Ինձ համար այն է ձանձրալի, որ նա անընդհատ հարցեր էր տալիս։
  5. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
    ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
    Դարակները սեղան ունեն, որ սեղանը տարողունակ լինի։

    բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

    Ձուկը պոչ ունի, որ կարողանա գեղեցիկ լողալ։

    գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

    Բեղերը կատու ունեն, որ կատուն գեղեցիկ տեսք ունենա։

    դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

    Ամպերը նամակ չեն գրում, որովհետև նրանք չունեն ձեռքեր, թուղթ և գրիչ։

    ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

    Մորուքը դեմք ունի, որ դեմքը գեղեցիկ լինի։
  6. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր
    կազմի՛ր:

    հարց+ա+սեր – հարցաշար, հարցախեղդ, հարցաշատ, սիրասուն, գրքասեր, թթվասեր
    պատառ+ա+քաղ – պատառաձև, գլխապատառ, պատառաբույծ, քաղահան, քաղալակ, ծաղկաքաղ
    նամակ+ա+նիշ – նամակատար, նամակատուփ, նամակաբաշխ, հականիշ, նշաձող, նշագիծ
    թարս+երես – թարսուշիտակ, երկերեսանի, երեսսրբիչ, երեսագիր
  7. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:
    Սովորական, թարս, զանազան, նոր-նոր, աստիճանաբար, երկար, նոր, զարմանալի, ճիշտ։
  8. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ
    կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու


    դարակներ – փայտե դարակներ
    սեղան – մեծ սեղան
    պոչ – երկար պոչ
    ձուկ – փոքր ձուկ
    բեղեր – երկար բեղեր
    սար – բարձր սար
    խրճիթ – փոքր խրճիթ
    ստվեր – մուգ ստվեր
    բարդի – բարձր բարդի
    ամպեր – սպիտակ ամպեր
    նամակ – երկար նամակ
    նամականիշներ – գեղեցիկ նամականիշներ
    գարեջուր – սառը գարեջուր
    մորուք – երկար մորուք
    դեմք – բարի դեմք
    գուլպաներ – տաք գուլպաներ
    գիտնական – խելացի գիտնական

Հետաքրքիր տեղեկություն ջրի մասին

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Գարնանամուտ

Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր տրված բառերը․

Գարնանամուտ — __Գարնան սկիզբը___________________________________

Հրճվել — ___Շատ ուրախանալ__________________________________________

Լացակումած — ___աչքերը լցրած____________________________________

Ճումբ — _Հողի մի կտոր ____________________________________________

2․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

__________________________________________________________________

__________________________________________________________________

3․ Գունավորի՛ր գործողություն ցույց տվող բառերը:

4․ Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, __ծառերը բողբոջում են_։__________________________________________ Երբ ծառերը ծաղկում են, __շատ գեղեցիկ է լինում_։_______________________________________

Про козлёнка, который умел считать до десяти

Часть 1

Жил-был маленький козлёнок, который научился считать до десяти. Однажды он подошёл к озерцу и вдруг увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя.
– Раз! – сказал Козлёнок.
Это услышал Телёнок.
– Что ты делаешь? – спросил он.
– Я сосчитал сам себя, – ответил Козлёнок.
— Хочешь, я и тебя сосчитаю?
– Если это не больно, сосчитай, – сказал Телёнок.
– Это совсем не больно. Я – это раз, ты – это два. Один, два!
– Ме-е-е! Ма-а-ма! – заплакал Телёнок. – Козлёнок меня посчитал.
– А что это такое? – сердито промычала Корова.
– Я научился считать до десяти, – сказал Козлёнок. –
Вот послушайте: один – это я, два – это Телёнок, три – это Корова. Один, два, три!
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.
Корова с Телёнком бросились на Козлёнка. Тот испугался и побежал по лужайке. А за ним – Корова с Телёнком.

Задания.

1.Вспомним, как называются мамы и детёныши.


бык, корова, телёнок                     баран, овца, ягнёнок
волк, волчица, волчонок                   петух, курица, цыплёнок
слон,  слониха, слонёнок                    козёл, коза, козлёнок
медведь, медведица, медвежонок     кот, кошка, котёнок

2. Вопросы:

  • Кто научился считать до десяти?
  • Козлёнок научился считать до десяти.
  • Как Козлёнок себя сосчитал?
  • он увидел себя в воде и сосчитал
  • Что предложил Козлёнок Телёнку? Что ответил Телёнок?
  • Он предложил его тоже сосчитать.Телёнок ответил,если не больно,сосчитай.
  • Почему телёнок заплакал?
  • потому что его посчитали.

Homework

  1. I am reading a book.

Am I reading a book.?

I am not reading a book.

2.She is cooking dinner.

Is she cooking dinner?

She is not cooking dinner.

3.They are playing football in the park.

Are they playing football in the park?

They are not playing football in the park.

4.We are watching a movie.

Are we watching a movie?

We are not watching a movie.

5.He is studying English now.

Is he studying English now?

He is not studying English now.

6.The children are drawing pictures.

Are the children drawing pictures?

The children are not drowing pictures.

7.My mother is cleaning the kitchen.

Is my mother cleaning the kitchen?

My mother is not cleaning the kitchen.

8.The teacher is explaining the lesson.

Is the teacher explaining the lesson?

The teacher is not explaining the lesson.

9.I am listening to music.

Am I listening to music?

I am not listening to music.

10.The dog is sleeping under the table.

Is the dog sleeping under the table?

The dog is not sleeping under the table.