Տեղեկություններ մեղուների մասին

Մեղուները թռչող միջատների խումբ են, որոնք առանցքային դեր ունեն բնության մեջ՝ որպես բույսերի հիմնական փոշոտողներ։

Հիմնական տեղեկություններ

  • Տեսակներ. Աշխարհում հայտնի է մեղուների շուրջ 21,000 տեսակ:
  • Սնունդ. Սնվում են նեկտարով (էներգիայի աղբյուր) և ծաղկափոշով (սպիտակուցի աղբյուր)։
  • Հոտառություն. Շատ ուժեղ է. նեկտարի հոտը զգում են մինչև 1 կմ հեռավորությունից։
  • Աշխատասիրություն. 1 կգ մեղր հավաքելու համար մեղուն պետք է այցելի մոտ 10 միլիոն ծաղիկ։

Մեղվաընտանիքի կառուցվածքը

Մեղուներն ապրում են խիստ կազմակերպված համայնքներով, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերը.

  1. Մայր մեղու (Թագուհի). Ընտանիքի միակ ձվադրող էգն է։ Օրական կարող է դնել մինչև 2000-3000 ձու։
  2. Աշխատավոր մեղուներ. Էգեր են, որոնք կատարում են ողջ աշխատանքը՝ կեր հայթայթել, բունը մաքրել, ձագերին կերակրել և մեղր պատրաստել։
  3. Բոռեր. Արուներն են, որոնց միակ գործը մայր մեղվին բեղմնավորելն է։

Հայկական մեղուն

Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրոններից է։ Առանձնահատուկ է Հայկական դեղին մեղուն.

  • Ռեկորդակիր. Ունի աշխարհում ամենաերկար կնճիթը (7.2 մմ), ինչը թույլ է տալիս նեկտար հավաքել նույնիսկ ամենախորը ծաղիկներից։
  • Բնավորություն. Համարվում է խաղաղասեր և քիչ խայթող։
  • Տարածվածություն. Հիմնականում հանդիպում է Սյունիքում, Վայոց Ձորում և Արցախում։

Հետաքրքիր փաստեր

  • Մեղվապար. Մեղուները միմյանց տեղեկացնում են նեկտարի տեղի մասին հատուկ «պարային» շարժումների միջոցով։
  • Արագություն. Առանց բեռի մեղուն թռչում է մոտ 65 կմ/ժ արագությամբ։
  • Կյանքի տևողություն. Աշխատավոր մեղուները ամռանը ապրում են ընդամենը 40-45 օր՝ գերհոգնածության պատճառով։

Ղազարոս Աղայան. Ամիսներ և չորս եղանակ

Մարտը տալիս է ձնծաղիկ,

Ապրիլը՝ կապույտ մանուշակ,

Մայիսին բացվում է վարդը,

Սոխակը երգում անուշակ։

Հունիսը մեզ խոտ է տալիս,

Իսկ հուլիսը առատ ցորեն,

Օգոստոսը տանձ ու խնձոր

Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է

Խաղողի բոլոր տեսակը.

Հոկտեմբերը՝ կարմիր գինի,

Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,

Հունվարին ծածկվում սար ու ձոր,

Փետրվարին սկսվում է

Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին

Թավալվում է չորս շրջանում,

Այս պատճառով չորս ժամանակ,

Չորս եղանակ է մեզ բերում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է տալիս մարտը, ապրիլը, հունիսը:

Մարտը տալիս է ձնծաղիկ,ապրիլը՝կապույտ մանուշակ,հունիսը մեզ խոտ է տալիս։

  • Նշի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Սեպտեմբերը մեզ տալիս է

Խաղողի բոլոր տեսակը.

Հոկտեմբերը՝ կարմիր գինի,

Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

  • Եթե լիներ 5-րդ եղանակ, ի՞նչ կբերեր:

Եթե լիներ 5-րդ եղենակ,այն կբերեր նույն ամռան բաները։

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Նա ուզեց պոկել վարդը,բայց վարդն ասաց,որ կծակի նրան իր փշերով։Տղան չլսեց նրան և պոկեց։Փշերը ծակեցին տղայի ձեռքը,բայց դա Վարդին չփրկեց։

2.  Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. _Սիրուն ________________ վարդ

բ. ____կարմիր_____________ վարդ

գ. _փշոտ________________ վարդ

դ. __քնքուշ_______________ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

 Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Կարմիր գույն կնտրեմ,որովհետև վարդը վերջում կարծես մահանում է ։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Որ պաշտպանվեն։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Որ պաշտպանեն։

4. Put the verbs in Present Simple

  1. She goes (go) to school every day.
  2. They play(play) football after school.
  3. He eats (eat) breakfast at 8:00.
  4. We study (study) English on Monday.
  5. My mother works (work) in a hospital.
  6. I like (like) reading books.
  7. The teacher helps (help) students.
  8. Anna has (have) a new bag.
  9. The sun rises (rise) in the morning.
  10. We watch (watch) TV in the evening.

5. Make sentences negative (Present Simple)

  1. I play football. → I don’t play football.
  2. She likes apples. → She does’t like apples.
  3. They go to school on Sunday. → They don’t go to school on Sunday.
  4. He reads books. → He doesn’t read books.
  5. We watch TV every day. → We don’t watch TV every day.

6. Make questions (Present Simple)

  1. you / like / English? → Do you like English?
  2. she / go / to school / every day? → Does she go to school every day?
  3. they / play / football? → do they play football?
  4. he / eat / breakfast / at 7? → Does he eat breakfast at 7?
  5. we / have / homework? → Do we have homework?

7. Put the verbs in Present Continuous

  1. I am writing (write) a sentence now.
  2. She is reading (read) a book at the moment.
  3. They are playing (play) in the yard now.
  4. We are learning (learn) English now.
  5. He is sitting (sit) next to his friend.

8. Choose Present Simple or Present Continuous

  1. I go (go / am going) to school every day.
  2. She is reading (reads / is reading) a book now.
  3. They are playing (play / are playing) football at the moment.
  4. We watch (watch / are watching) TV every evening.
  5. He is eating (eats / is eating) breakfast now.
  6. The teacher is explaining (explains / is explaining) the lesson now.
  7. I like (like / am liking) apples.
  8. She is writing (writes / is writing) in her notebook now.

9. Add ’s or s’ (possession)

  1. This is my mother’s (mother) bag.
  2. The teacher’s(teacher) book is on the table.
  3. The students’ (students) classroom is big.
  4. That is Anna’s (Anna) pen.
  5. The boys’ (boys) balls are in the yard.

10. Mixed Practice (All topics)

  1. There is an(is/are) apple on the table.
  2. The cat is on the chair.
  3. She goes (go/goes) to school every day.
  4. They are playing(are playing/play) now.
  5. This is my friend’s (friend/friend’s) book.
  6. There are (is/are) two dogs in the yard.
  7. I am in (in/on) the classroom.
  8. He eats(eat/eats) lunch at 2:00.
  9. We are reading (are reading/read) a story now.
  10. The teachers’ (teacher/teachers’) room is clean.

Մեղուների հովիվը և արջերը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա

  • Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

  • Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան –աստիճան

Ծիծաղ – հրճվանք,քրքիջ

Ագահ –ժլատ

Հզոր – ուժեղ

Սարսափելի – ահավոր

  • Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։,երկու ահագին արջ են հարձակվել։

Կռվի ժամանակ,մի անգամ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա ,երկու ահագին արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։

  • Գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ ման գալ -զբոսնել

Պար գալ – պարել

Խաղ անել – խաղալ

Բաց անել – բացել

Կռիվ տալ –կռվել

Վախ զգալ – վախենալ

Վազ տալ – վազել

Հունձ անել – հնձել

  • Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ մի մե՜ծ ծառի ճյուղ գտա,այնքան երկար էր,մի ծայրը երկինք էր հասնում։Մագլցեցի այդ ճյուղով ուղիղ լուսին։Կացինս հանեցի ու սղալով հետ իջա։

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

— Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

— Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

— Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։ 22

— Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

— Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

— Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք և ինքներդ դատե՛ք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մյունխհաուզենին:

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ էր,որն ուներ շաաա՜տ վառ երևակայություն։

  • Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան:

Ես նրան նմանեցնում եմ Սուտլիկ Որսկանին,որովհոտև նա նույնպես սիրում էր ֆանտաստիկ բաներ պատմել։

Exercises

1. Fill in with a / an

  1. I have __an_ apple and _a__ banana in my bag.
  2. She is _a__ teacher and her brother is _an__ engineer.
  3. We see __a_ dog under the table and __a_ cat on the chair.
  4. He wants to buy __an_ umbrella and _a__ book.
  5. There is _an__ orange and _an__ egg on the plate.

2. Fill in with There is / There are

  1. ___There is___ a library in my school.
  2. __There are____ many students in the classroom.
  3. __There is____ a book on the table.
  4. ___There are___ two chairs near the door.
  5. ___There is___ a playground behind the school.

3. Choose the correct preposition

(on, in, under, at, next to, near, about, for)

  1. The book is _on__ the table.
  2. The cat is _under__ the chair.
  3. I am _at__ school now.
  4. She is sitting _next to__ me.
  5. The park is _near__ my house.
  6. This lesson is _about__ animals.
  7. I have a gift _for__ you.
  8. The students are _in__ the classroom.
  9. The clock is _on__ the wall.
  10. The bag is _on__ the desk.

Երկիր, որտեղ բոլոր երազանքներն իրականանում են

Կար չկար,մի տղա կար՝ անունը Արամ։Նա շատ էր երազում։ Այնքան շատ, որ երբեմն ինքն էլ էր մոռանում՝ որն է իրական, որն՝ երազ։Մի օր նա պատահմամբ մի դուռ գտավ,այն փոքրիկ դուռ էր պատի մեջ։Նա բացեց դուռն ու հայտնվեց մի երկրում,
որտեղ բոլոր երազանքներն իրականանում են հենց այնպես։

— Ես ուզում եմ հեծանիվ,— ասաց Արամը։
Ու հեծանիվը հայտնվեց։

— Ես ուզում եմ թռչել,— մտածեց նա։
Ու նա արդեն երկնքում էր։Սկզբում շատ ուրախ էր։
Ամեն ինչ հեշտ էր, արագ, առանց սպասելու։Բայց մի քանի օր անց նա սկսեց ձանձրանալ։
Ոչինչ չէր մնում սպասելու, ոչինչ՝ երազելու։Արամը նստեց ու ասաց․
— Ես ուզում եմ մի բան, որը միանգամից չկատարվի։Հետո նրա դիմաց հայտնվեց մի փոքրիկ սերմ։
— Սա քո նոր երազանքն է,— կարծես ասաց ինչ-որ ձայն։Արամը վերցրեց սերմը, տնկեց ու սկսեց ջրել։
Ամեն օր սպասում էր, նայում, ուրախանում փոքրիկ փոփոխություններից։Եվ նա հասկացավ՝
երբ երազանքները միանգամից են կատարվում, նրանք արագ մոռացվում են,
իսկ երբ սպասում ես՝ դրանք դառնում են ավելի թանկ։Վերջում Արամը փակեց դուռը ու վերադարձավ տուն։
Բայց արդեն ուրիշ Արամ էր՝
նա ոչ միայն երազում էր, այլ նաև սովորել էր սպասել

Թարս մոլորակ

Լինում է չի լինում, մի մոլորակ է լինում, այդ մոլորակը թարս էր և մարդիկ ուզում էին ուղղել ամեն ինչ։ Մի օր մարդիկ որոշեցին ամեն ինչ ուղղել, բայց չի ստացվել, որովհետև իրենք պատահաբար թռան երկինք։ Մարդիկ որոշեցին մի շուն տանել այնտեղ, որտեղ մարդիկ թռան։Շունը կանգնեց ինչ որ անծանոթ իրի վրա և թռավ երկինք։ Մարդիկ շատ զարմացան և որոշեցին այդ իրը պոկել հատակից։ Մյուս օրը, երբ այդ իրը պոկեցին հատակից ամեն ինչ ուղղվեց և ինչ որ կար երկնքում ընկավ հատակին։ Բոլորը շատ ուրախ էին, որ ամեն ինչ ուղղվեց։ Բայց մյուս օրը նորից այդպիսի իր հայտնվեց հատակին։ Մարդիկ բարկացան և նորից հանեցին, բայց ամեն օր այդ իրը հետ էր գալիս հատակին։ Եվ մարդիկ որոշեցին որ այս երկինքը պիտի այսպես մնա։ Բոլորը արդեն սովոր էին այդպիսի կյանքին։ Բայց նոր եկած մարդիկ շատ էին զարմանում, սակայն շատ շուտ սովորում էին դառնում։ Բոլորը ուրախ էին, որովհետև սովոր էին դառձել այսպիսի մոլորակին։ Բայց մի օր այդ մոլորակում հայտնվեց մի թագուհի, անունը Ֆլորիդա է, և նա որոշեց ամեն ինչ փչացնել և հրամայեց,

-Հրամայում եմ ամեն ինչ ջարդել։

Բայց մարդիկ իրեն չէին լսում, որովհետև այս մոլորակը շատ հետաքրքիր էր և ոչ ոք չէր ուզում այդ անել։ Թագուհին շատ բարկացավ և որոշեց գնալ ուրիշ մոլորակ։ Բոլորը շատ ուրախ էին, որ թագուհին գնաց։